Տղե՛րք, ստեղ կանգնեք, դաշնակներին ու քոչարյանականներին չթողեք մտնեն. լարված իրավիճակ Հովհաննավանքում
Այս պահին Օհանավանում սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պետք է այսօր Հովհաննավանքում մասնակցի կարգալույծ հռչակված քահանայի՝ նախկին Տեր Արամի մատուցած պատարագին:
Արդեն իսկ այստեղ են բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ Դիլիջանի համայնքապետը, Տավուշի մարզպետը, Արագածոտնի մարզպետը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոստիկանապետ Արամ Ղազարյանը, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հոհվաննիսյանը, ՀԷՑ-ի Գորիսի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը, քաղաքացիներ Երևանից, Գյումրիից, այլ վայրերից:
Իրավիճակը լարված է, եկեղեցու բակում և անգամ ներսում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացած:


