կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թևանյանը 2024-ին ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները. այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է. ՔԿ խոսնակ

Թևանյանը 2024-ին ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները. այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է. ՔԿ խոսնակ

Քննչական կոմիտեի խոսնակն անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին, որոնցով նա հերքել է ՔԿ-ի մեղադրանքներն իր հասցեին:

Խոսնակը, մասնավորապես, նշել է. «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը։

Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դшվшճшնության և լրտեսության հոդվածներով:

 

  • Կիսվել: