շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թևանյանի հարաբերությունները լարված են տղայիս հարսանիքի հետ կապված, բայց զրուցել ենք, հարթվել է. ինքը դատարկ չի եկել մեր թիմ. Ծառուկյան

Թևանյանի հարաբերությունները լարված են տղայիս հարսանիքի հետ կապված, բայց զրուցել ենք, հարթվել է. ինքը դատարկ չի եկել մեր թիմ. Ծառուկյան

Անդրանիկ Թևանյանին ես ճանաչել եմ 15-20 տարի, վերջին 5 տարին իրար հետ կապ չենք ունեցել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանը։

«Անդրանիկ Թևանյանը պատահական մարդ չի, նա ստեղծել է կուսակցություն, մասնակցել է Երևանի և Գյումրիի ավագանու ընտրություններին , մեծ ձայներ է տարել։ Նախընտրական շրջանում հանդիպել ենք, ասել է՝ հնարավոր չի մենակ, դաշինք կազմենք։

Ասել եմ՝ ես դաշինք չեմ կազմում եթե ցանկանում ես, քո թիմով արի իմ մեծ ընտանիք մի թիմով գնանք։ Ինքը համաձայնել է։ Ինքը դատարկ չի եկել, ու կարիք չուներ, որ ինչ որ մեկը խնդրեր, որ մեր ցուցակ վերցնեինք, ինքը կայացած թիմ ունի»,-ասաց նա՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ծառուկյանը դեռ պետք է ասի՝ թե ում առաջարկով է միացել Թևանյանին։

Դիտարկմանը, թե իր Թևանյանի հարաբերությունները լարված են եղել՝ Ծառուկյանը նշեց, որ տղայի հարսանիքի հետ կապված լարվածություն եղել է, բայց հետո հանդիպել են, զրուցել են ու հարթվել էիրավիճակը։

  • Կիսվել: