Տեսնենք, դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել. Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
Անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, դրա համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն իր թիմն ու Սամվել Կարապետյանի ձևավորած թիմը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Եթե Փաշինյանի իմպեչմենտը չհաջողվի, արդյո՞ք ՀՀԿ-ն կմասնակցի 2026 թվականի ընտրություններին։
«Տեսնենք, կախված իրավիճակից, դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մեր մասնակցության մասին:
Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով: Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք», - ասաց Սերժ Սարգսյանը։


