հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Տեսե՞լ եք՝ ՔՊ-ն թթու բառ ասի Ալիևին. ռազմական բյուջեի և զինծառայության ժամկետի կրճատումը ևս Ադրբեջանի պահանջն է. Իշխան Սաղաթելյան

Տեսե՞լ եք՝ ՔՊ-ն թթու բառ ասի Ալիևին. ռազմական բյուջեի և զինծառայության ժամկետի կրճատումը ևս Ադրբեջանի պահանջն է. Իշխան Սաղաթելյան

Թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, սրա խաղաղությունը ո՞րն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 
«Ամբողջ պրոբլեմն այն է, որ երբ մենք ասում ենք, որ շարունակ զիջելով խաղաղության չես հասնի, որ սրա բերածը խաղաղություն չի՝ սրանք մեզ մեղադրում են, թե մենք պատերազմի ուժեր ենք, իրենք ուզում են  խաղաղություն բերեն, իսկ սպառնալիք ենք խաղաղության համար։ Մենք չենք սպառնում Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանը, սպառնում են թշնամիները, օրվա Հայաստանը իշխանությունը։ 

Դուք լսե՞լ եք սրանք մի թթու բառ վերջին 5 տարվա մեջ ասեն այն պետությանը, այն պետությունների ղեկավարներին, ովքեր անընդհատ ամենավերջին բառերով նախ ծաղրում են իրենց։  Ալիևի կոշիկները լիզելը, իրենց համար կարող է լուրջ դիվանագիտություն է, իմիջիայլոց ամեն անգամ, երբ որ հանդիպում են Էրդողանին, Ալիևին, լիզում են կոշիկները, խոնարհվում են, գալիս են այստեղ, ավելի մեծ առոգանությամբ և տոնով սկսում են հոխորտալ ընդդիմության վրա»։ 

Նա նաև անդրադարձավ ռազմական բյուջեի կրճատմանը, ինչպես նաև զինծառայության ժամկետի կրճատմանն ու 1.5 տարի դարձնելուն՝ նշելով, որ այս բխում է բացառապես Ադրբեջանի պահանջներից և արվում է Ադրբեջանի թելադրանքով։ «Սա հերթական պահանջներից մեկն է, որ հայկական զինված ուժերը պետք է սահմանափակվեն, սպառազինությունը պետք է սահմանափակվի, ապառազմականացվի, հիմա իրենք գնում են այդ ուղղությամբ՝ անշուշտ, դա ներկայացնելով, իբրև խաղաղության հասնելու ինչ-որ հերթական հնարավորություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը հետևողականորեն շարունակում են կատարել թշնամու պահանջները, և այս հրադադարը ներկայացնում իբրև խաղաղություն։

  • Կիսվել: