հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն անհեթեթություն էր․ Ալեն Սիմոնյան

Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն անհեթեթություն էր․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ, որ առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ: Չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, երևի՝ 96 թվականի իրադարձություններից ելնելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին:

«Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ուզում շարունակել մեկնաբանել: Կարող եմ միայն ասել, որ պարոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն անհեթեթություն էր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մասնավորապես ընտրությունների մասին Տեր-Պետրոսյանի առաջարկին, Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը պետք է նախ խոսի 96 թվականի իր ընտրությունների իր գնահատականի մասին, ընտրություններից հետո եղած իրադարձությունների մասով Վազգեն Մանուկյանի մասին, այդ իրադարձությունների ժամանակ իր դերի մասին, հետո խոսի ու այդ խոսքը լինի կշիռ ունեցող.

«Երբ դու 96 թվականի ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր ապաստան գտնելու, ճիշտ չի լինի հիմա գնահատական տալ»:

  • Կիսվել: