երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. փաստաբան

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ձայնագրություն է հրապարակել՝ կից գրելով, որ Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց:

Նա, մասնավորապես, նշել է. «2025թ․ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան:

Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք:
 
Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է:
 
Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»:
 
Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք:
 
Շատ ամոթալի օրեր ենք ապրում:
 
Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»:

  • Կիսվել: