Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա (տեսանյութ)
Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման տելեգրամյան ալիքից:
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում են Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները:
Սրբազանը կոչ է արել բոլորին հունիսի 13-ին, ժամը 9.00 լինել կառավարության շենքի մոտ, որտեղ նիստ է անցկացվելու:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը ծխանռնակներ ու լուսաձայնային նռնակներ է կիրառել, կան բազմաթիվ վիրավորներ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերում:
Այնուհետև Շարժման մասնակիցները բաժանվել են երկու մասի, որոնցից մեկը մնացել է Բաղրամյան պողոտայում, մյուսը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, գնացել է Կառավարության շենք, որտեղ, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն էր գնացել ԱԺ շենքից դուրս գալուց հետո:
Մինչ այս պահը Փաշինյանի ու Սրբազանի հանդիպումը տեղի չի ունեցել, թեև Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ միայնակ էլ կգա հանդիպման, միայն թե թող ներս թողնեն:
Ի պատասխան՝ ԱԺ-ում վարչապետը հայտարարել է, որ եթե ինքը ցանկություն ունենար Սրբազանի հետ հանդիպելու, կասեր, որ նրան ՛՛գցեին բագաժնիկը, բերեին հանդիպման՛՛:
Տեսանյութը՝ այստեղ, ևս մեկը՝ ստորև.



