Տեր Արարատ քահանա Պողոսյանը հրաժարվել է Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցել, այն կմատուցի այլ եկեղեցու քահանան
Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է.
«Մամուլում լուրեր են տարածվել, վերոնշհալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։
Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղջի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։
Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ»։


