կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տեղյակ եմ Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին, սա պատմական շանս է. Սունակը շնորհավորել է Ալիևին

Տեղյակ եմ Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին, սա պատմական շանս է. Սունակը շնորհավորել է Ալիևին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նա Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին։

«Ես տեղյակ եմ նաև Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական շանս է՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ես բարձր եմ գնահատում այն ​​հսկայական օգուտները, որոնք երկարաժամկետ համաձայնագիրը կբերի երկու երկրների և ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և կայունությանը: Եվս մեկ անգամ ես ընդգծում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը երկու երկրներին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: