երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի ունեցողը կապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, Բաքուն ասում է՝ ԼՂ չկա, խնդիրը լուծված է․ Նիկոլ Փաշինյան

Տեղի ունեցողը կապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, Բաքուն ասում է՝ ԼՂ չկա, խնդիրը լուծված է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն, այս համատեքստում այստեղ չեմ միայն փաստեր հրապարակելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը՝ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Բոլոր այն պնդումները, թե ՀՀ ԶՈՒ-ն դիմել են սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր հայկական ԶՈւ-ի հարձակումների վերաբերյալ, ինչը իրականության հետ աղերս չուներ»,- ասաց նա։։

Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցողի պատճառներից մեկը կապված է ԼՂ բանակցային գործընթցաի հետ։

«Բոլորդ հիշում եք, որ 2020թ-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի 5 առաջարկություններ և առաջարկել դրա հիմքի վրա կնքել խաղաղության պայմանագիր։ Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն ու այդ հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշեց նա։

Փաշինյանը ասաց, որ հայկական կողմի առաջարկների մեջ  կետեր կային  ԼՂ ժողովրդի անվտանգության և դրանից բխող կարգավիճակի և նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ։

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն էր, իրենք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ հարցը, քանի որ իր դիրքորոշմամբ՝ Ղարաբաղի հարցը լուծված է կամ դա Ադրբեջանի ներքին հարցն է։ Հայաստան դեմ չէ Ադրբեջանի առաջարկած փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկին։ Բայց պետք է հասկանալ՝ ինչ ենք հասկանում դրա տակ, օրինակ՝ Ադրբեջանը ՀՀ-տարածքային ամբողջականություն ասելով արդյո՞ք նաև նկատի է ունենում այն տարածքները, որոնք 2021թ-ի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից, այս հարցի պատասխանը մենք չենք ստանում։ Ադրբեջանը անկնալում է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչի որպես Արբեջանի մաս, ինչը բխում է իրենց դիրքորոշման ձևակերպումից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: