չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ԱԳՆ-ի նախաձեռնած մշակութային հերթական միջոցառումը

Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ԱԳՆ-ի նախաձեռնած մշակութային հերթական միջոցառումը

Հոկտեմբերի 6-ին «Մեգերյան կարպետ» թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված մշակութային հերթական միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է արդեն ավանդույթ դարձած մշակութային միջոցառումների անցկացման և այս ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել «Մեգերյան կարպետ» թանգարանի տնօրինությանը միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով թանգարանի դերակատարությունը հայկական գորգերի և գորգագործական արվեստի պահպանման գործում:

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական գորգագործության հնագույն արվեստին և պատմությանը, մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, նրանց է ներկայացվել նաև հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման պատմությունն ու խորհուրդը:

 

  • Կիսվել: