շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ. մասնակցել են նաեւ ՀՀ նախագահը, Արարատ Միրզոյանը, ԱԻ նախարարը

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ. մասնակցել են նաեւ ՀՀ նախագահը, Արարատ Միրզոյանը, ԱԻ նախարարը

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի  ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր:  

  • Կիսվել: