երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ճանապարհը կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում. Բաքվում ՌԴ դեսպանը՝ ՀՀ-ով անցնող երկաթուղու մասին

Ճանապարհը կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում. Բաքվում ՌԴ դեսպանը՝ ՀՀ-ով անցնող երկաթուղու մասին

Հայաստանի հարավում գտնվող երկաթգիծը, որը «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ, կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Այս մասին ասել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, տեղեկացնում է APA-ն:

«Ճանապարհը ավելի քան 40 կմ երկարություն ունի։ Ռուսաստանցի մասնագետները զննել են այն։ Ճանապարհը կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները քանդված չեն, երկաթուղային համալիրի անհրաժեշտություն չկա»,-նշել է նա:

  • Կիսվել: