Համոզմունք ունեմ, որ ԱԺ դահլիճում և դրանից դուրս որոշ գործիչների պաշտպանության նախարարը այլ երկրի նախարարն է. Արմեն Խաչատրյան
Պատգամասոր Արմեն Խաչատրյանը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի քննադատություններին առ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան։ Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է․
«Համոզմունք ունեմ, որ ԱԺ դահլիճում և դահլիճից դուրս իրենց քաղաքական գործիչ համարող ոմանց , պաշտպանության նախարարը այլ երկրի նախարարն է և այլ ազգության է, նրանք մեր ժողովրդի ծառաները չեն, այլ ուրիշ ժողովրդի, ուրիշ պետության, ուրիշ կառավարության ծառաներ են։ Կասեմ հետևյալը ՝բամբակի մեջ մեծացած, փափուկ թաթիկներով ,բուլկի դեմքերին ,չհամարձակվե՛ք երկրի անվտանգության հաշվին քաղաքական կամ անձնական շահ հետապնդել.ապրելով այս երկրում՝ պարտավոր եք հարգել այս երկրի պետականությունը և պետական ինստիտուտները, եթե ոչ կամավոր ,ապա դա կանեք ստիպված, բայց հաստատ ձեզ համար լավ կլինի կամավոր անել. ու մի՛ ստիպեք անընդհատ հիշել ձեզ և ձեր տերերին»։


