երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները. Թաթոյան

Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները. Թաթոյան

Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով մեր բազմաթիվ այցերն ինձ ու իմ թիմին հնարավորություն են տվել հասկանալու մարդկանց հոգսերը, անգամ ճանաչել նրանց անհատապես, անունով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Հստակ կարող եմ ասել, որ անվտագությունն ու աշխատանքը մեր ամենակարևոր առաջնահերթություններից են:

Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները։ Մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով։

Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ։

Աշխատատեղերի ու զբաղվածության հարցը շարունակում է ամենասուրը մնալ մարզերում, որը մենք պետք է առաջնային լուծենք»,-նշել է նա։

  • Կիսվել: