հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թբիլիսիի հեռուստաաշտարակը` ՀՀ-ի դրոշի գույներով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը` ՀՀ-ի դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստատեսության աշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, գրում է aliq.ge-ն:

Հայաստանը սեպտեմբերի 21-ին 34-րդ անգամ տոնեց Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը, ավանդաբար, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար հեռուստաաշտարակը լուսավորում է տվյալ պետության դրոշի գույներով:

 

  • Կիսվել: