երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել Հայասատնի և Ադրբեջանի միջև գործընթացին. Բոճորիշվիլի

Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել Հայասատնի և Ադրբեջանի միջև գործընթացին. Բոճորիշվիլի

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները. Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել այդ գործընթացին՝ հայտարարել է Մակա Բոճորիշվիլին:
 
Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների դինամիկան լավ հնարավորություն է Հարավային Կովկասի համար, որը չնայած փոքր տարածաշրջան է, սակայն մեծ նշանակություն ունի ինչպես Եվրոպայի և Ասիայի համար, այնպես էլ համաշխարհային մակարդակում:
 
Բոճորիշվիլին նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հիմնված է տասնամյակների համագործակցության և եռակողմ նախագծերի վրա, ինչը լրացուցիչ արժեք է հաղորդում Միջին միջանցքին: Նախարարի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է առանցքային դեր խաղալ նախագծի զարգացման գործում։

  • Կիսվել: