հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Տավուշի և Վայոց Ձորի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոնից

Տավուշի և Վայոց Ձորի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոնից

  • ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով  Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
  • ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի  հրամանով  Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։
  •  ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
  • ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։
  • Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վազգեն Վրեժի Հարությունյանը  փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում։

  • Կիսվել: