երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Թաթոյան»» հիմնադրամի դիտորդները սկսել են Վաղարշապատում աշխատանքը

«Թաթոյան»» հիմնադրամի դիտորդները սկսել են Վաղարշապատում աշխատանքը

Երեկ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից, հայտնում են Հիմնադրամից:
 
«ԿԸՀ-ն մերժեց այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։ Այնուհետեւ ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթ։ Վարույթի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները հանդես եկան առարկություններով եւ հիմնավորեցին, որ բացակայում են հավատրմագրումից զրկելու հիմքերը։ Ավելի քան 10 ժամը տեւած եւ ընտրություններից 5 ժամ առաջ ավարտված նիստում ԿԸՀ-ն կարճեց սեփական նախաձեռնությամբ հարուցված վարույթը։

Այսօր մեր բոլոր դիտորդական խմբերը վաղ առավոտից Վաղարշապատ խոշորացված համայնքում են եւ իրականացնելու են դիտորդական առաքելություն բոլոր տեղամասերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: