կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տարօրինակ է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանն են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են. Պապոյան

Տարօրինակ է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանն են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են. Պապոյան

Լաչինի միջանցքն ո՞ւմ պատասխանատվությունն էր, Ռուսաստանի, եւ այսօր չկա այդ միջանցքը. ԼՂ հայերի անվտանգությունն ո՞ւմ պատասխանատվությունն էր, Ռուսաստանի. ԼՂ-ում այսօր հայեր արդեն չեն ապրում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը պատռել, գցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պետք է հարձակվել ու այդ տարածքները գրավե՞ր. Իհարկե ոչ, չկա այդպիսի կետ: Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այն ինչ ՀՀ-ին է վերաբերել, Հայաստանը բոլոր իր պարտավորությունները կատարել է, բայց, ցավոք, ինչ վերաբերում է Ադրբեջանին և ՌԴ-ին, ոչ մեկը չի կատարվել, կամ ինչ-որ մի շրջան կատարվել է, բայց հիմա, մեծ հաշվով, կատարված չեն: Հետևաբար, մեզ համար շատ տարօրինակ է, երբ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են»,-ասաց նա։

  • Կիսվել: