կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տարոն Մարգարյանը չի դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար. Խոսնակ

Տարոն Մարգարյանը չի դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար. Խոսնակ

Տարոն Մարգարյանը եղել է, մնում է և միշտ լինելու է միայն ՀՀ քաղաքացի: Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում հավաստել է Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գևորգյանը` հերքելով մամուլում տարածված լուրերն առ այն, թե իբր Մարգարյանների ընտանիքը դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

«Այս խոսակցությունները տարածվում են արդեն չորս տարի և չորս տարի շարունակ մենք հերքում ենք դրանք: Տարոն Մարգարյանը եղել, մնում է և միշտ լինելու է միայն ՀՀ քաղաքացի: Այլ տարբերակ լինել չի կարող: Բնականաբար, ոչ նա, ոչ իր ընտանիքի անդամները չեն դիմել այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար: Նույնիսկ երկքաղաքացիության մասին խոսք լինել չի լարող»,- հավաստեց Գևորգյանը:

Նշենք, որ, ըստ որոշ լրատվամիջոցների, Տարոն Մարգարյանը և իր ընտանիքի անդամները, իբրև թե դիմել են ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

  • Կիսվել: