հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ. Փաշինյանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ. Փաշինյանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել:

Վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: