երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարածաշրջանի պետությունները շատ վատ և վտանգավոր զարգացումների շեմին են․ ԱԺ պատգամավորը՝ Սուլեյմանիի սպանության հետևանքների մասին

Տարածաշրջանի պետությունները շատ վատ և վտանգավոր զարգացումների շեմին են․ ԱԺ պատգամավորը՝ Սուլեյմանիի սպանության հետևանքների մասին

Տարածաշրջանի պետությունները շատ վատ և վտանգավոր զարգացումների շեմին են կանգնած։ Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անրադառնալով «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ը ուժերի կողմից և Իրանի վրեժ լուծելու սպառնալիքներին։

Աբովյանը մասնավորապես նշեկ է․ «Սպանված գեներալ Սուլեյմանին համարվում էր տարբեր պետությունների հատուկ ծառայությունների կողմից ամենաազդեցիկ և էֆեկտիվ իրանական հակաահաբեկչական, հատուկ ստորաբաժանման ղեկավար։

Իսրայելի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բազմաթիվ անգամ ընդգծել են գեներալ Սուլեյմանիի վճռորոշ դերը Իրաքում, Սիրիայում, Յեմենում և առհասարակ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններում։ Իրանի ներսում, հասարակ իրանցիների համար գեներալ Սուլեյմանին սիրված և հարգված ղեկավարներից մեկն էր, եթե ոչ ամենասիրվածը։

Մի խոսքով, համոզված եմ, որ Իրանը փորձելու է պատասխանել հնարավոր ամենակոշտ տարբերակով...և դա,թերևս, ամենամեծ վտանգն է այսօր»։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը:

«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) և «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է և հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետևանքների համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

 

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: