հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թալինում սկսել են «տեռորը»․ «Հրապարակ»

Թալինում սկսել են «տեռորը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Թալինում ընտրության մասնակցության հայտ ներկայացրած «Կայունություն» կուսակցության ցուցակի ավագանու թեկնածուներից երեքին իշխանություններն արդեն «շարքից հանել են»՝ 3 հոգի դիմում է գրել, հրաժարվել հետագա ընտրապայքարից։ Առաջինն Իրինդի ներկայացուցիչն է, երկրորդը՝ Արագածավանի, իսկ երեկ ցուցակից «ինքնակամ» դուրս է եկել Գետափի եզդիական համայնքի կին ներկայացուցիչը։ Նշանակետը Թաթուլի երկարամյա գյուղապետ Ալբերտ Հարոյանն է, ում դեմ աշխատում են իշխանականները, որպեսզի Տավրոս Սափեյանը լուրջ մրցակից չունենա։

Առհասարակ, բոլոր տեղերում ոչ իշխանականների դեմ աշխատում են նույն սխեմայով։ Նախ, գործի են դրվում վարչական լծակները՝ մարզպետարան, համայնքապետարան, գյուղապետեր, ոստիկանություն, ԱԱԾ եւ այլն։ Եթե արդյունքի չեն հասնում, դիմում են քստմնելի եղանակների՝ անձնական ճնշումների։ Մարդկանց տներ են այցելում պաշտոնյա ազգականները, ընկերները, տեղական քրեական հեղինակությունները։ «Վերջին վարիանտ»՝ քննչական ու դատախազական մարմիններն են գործի դրվում։ Ոչնչի առջեւ չեն կանգնում հանուն իշխանության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: