հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ

Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդեպել դատապարտյալների և կալանավորների հետ։

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ դատապարտյալների և կալանավորների հետ։ Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող, նշեմ դրանցից մի քանիսը՝

1․ Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,

2․ քրեական գործի ոչ անաչառ քննում

3․ կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ

4․ համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն

5․ բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,

6․ հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն

Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ»։

  • Կիսվել: