հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սյունիքում ներկայացվել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացը

Սյունիքում ներկայացվել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացը

Սյունիքում ներկայացվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և պարտադիր հավաստագրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը:
 
Իրազեկվել է Սյունիքում բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի մասին, նշվել, որ յուրաքանչյուր բարեփոխման հաջողությունը կախված է պատշաճ իրազեկումից՝ այս սկզբունքով ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ ԱԱԻ-ի հետ համատեղ վերջին շրջանում ակտիվ շրջայցեր է իրականացնում ՀՀ մարզերում՝ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացին ծանոթացնելով տեղի բուժաշխատողներին:
 
Այս անգամ իրազեկման միջոցառում կայացել է Սյունիքի մարզպետարանում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ – ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ԱԱԻ-ի այլ մասնագետներ:
 
Օրենքի պահանջով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացը, անհրաժեշտ կրեդիտային միավորներ կուտակելու կարգը ներկայացնելուց հետո ԱԱի-ի մասնագետները պատասխանել են տեղի բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ նոր օրենքը կնպաստի բժշկական ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելուն, քանի որ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման շնորհիվ բոլոր մասնագետները պարբերաբար կծանոթանան բժշկագիտության վերջին նորություններին:

  • Կիսվել: