չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են․ դեսպան Կոպիրկին

Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են․ դեսպան Կոպիրկին

Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես ելնում եմ նրանից, և ոչ միայն ես, բայց դա, բնականաբար, նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերություններն ունեն, շարունակում են ունենալ դաշնակցային բնույթ։ Գիտեք, չէ որ մեզ պատմականորեն շատ բաներ են կապում։ Ավելորդ է ասել, հիշատակել այն մասին, ինչը կապում է մեր ժողովուրդներին պատմության շատ դարերի ընթացքում», - ասել է Կոպիրկինը ։

Նրա խոսքով, բացի այդ, երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների, մարդկանց կենսագործունեության առանցքային ասպեկտներին:

«Համոզված եմ, որ դա ամուր հիմք է, ամուր հիմք, որն ամրության պաշար է տալիս մեր հարաբերություններին։ Ես նաեւ համոզված եմ, որ հիմնական պարամետրերով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա կրկին ապացուցել է թե ավելի հին, թե ժամանակակից պատմությունը։

Այդ պատճառով, ես կարծում եմ, որ միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմից հստակ դիրքորոշում է տարվում առ այն, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, ինչ-որ թյուրըմբռնումներին, արտաքին խաղացողների փորձերին ՝ ճեղքեր մտցնել մեր հարաբերությունների միջեւ իրենց կոնյունկտուրային, աշխարհաքաղաքական շահերի մեջ, պահպանում են եւ պետք է պահպանեն դաշնակցային, ռազմավարական բնույթը», - ասել է Կոպիրկինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: