հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստորագրե՛ք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը. Կարին Տոնոյանը դիմեց ընդդիմությանը

Ստորագրե՛ք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը. Կարին Տոնոյանը դիմեց ընդդիմությանը

ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են լուծել հայրենիքի ազատագրման հարցը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը նշեց, որ պահանջում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանությունների հրաժարականը։
 
Նա հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին գալ Ազգային ժողով և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը։ Տոնոյանը շեշտեց` ՔՊ–ականներին էլ կստիպեն ստորագրել այն։
 
 

  • Կիսվել: