հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեղծվում են ԼՂ հարցի լուծման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում Երևանի և Բաքվի շահերը․ Պուտին

Ստեղծվում են ԼՂ հարցի լուծման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում Երևանի և Բաքվի շահերը․ Պուտին

Ստեղծվում են ԼՂ հարցի լուծման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, փոխանցում է Ria.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ Պուտինն այդ մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Սկսում է աշխատել նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած տարածքների բնակիչներին հատկացվող օգնությամբ, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ստեղծմամբ:

Հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս գործում՝ ելնելով այն հանգամանքից, որ այս ամենը երկարաժամկետ և լայնամասշտաբ նախադրյալներ է ստեղծում հնամյա հակամարտությունը լուծելու համար ի շահ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների»,-ասել է Պուտինը և հիշեցրել, որ ԼՂ-ում իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվում է:

«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան:

Բացի դրանից՝ մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև»,-հայտարարել է Պուտինը և հավելել, որ հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: