երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ նրան ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: