չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ստանդարտների չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին. Փաշինյան

Ստանդարտների չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին. Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել ենք մեր երկկողմ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, և, ընդհանուր առմամբ, մեր ըմբռնումը եղել է հետևյալի շուրջ, որ երկու երկրների կառավարությունները և վարչապետները վճռական են, այդ թվում՝ տնտեսական սխեմաներում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և նաև մենք պետք է համագործակցենք խնդիրները ավելի լավ հասկանալու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բարգրատյանի հարցին:

«Ես կարծում եմ՝ այդ խոսակցությունը շատ օգտակար էր, և մենք պետք է մի բան արձանագրենք, որ մենք ընդհանրապես մեր տնտեսությունը և մեր կյանքը պետք է բերենք ստանդարտի, և սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև երբ մեր կյանքը և մեր պրոցեսները ստանդարտից դուրս են, իրենք ուղղակի կամ անուղղակի հիմա կամ հետո մեզ համար առաջացնելու են խնդիրներ»,- նշեց նա:

Վարչապետը շեշտեց, որ ստանդարտների չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին: «Այսինքն՝ ստանդարտներին չհամապատասխող ապրանքների գոյությունը լծակ է մեր սուվերենությունը սահմանափակելու: 2018-ից ես ամեն ամիս ասում եմ՝ պետք է մեր մտածողությունն էլ  փոխենք: Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: