չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սրբուհի Գալյանը Շիրակում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Սրբուհի Գալյանը Շիրակում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Մարզային ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է՝

«Արթիկ» ՔԿՀ-ումիրականացված և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ազատազրկված անձանց սննդի որակին, հիմնարկում առկա խնդիրներին ուառաջնահերթություններին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման ևընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերին։

Ազգային արխիվում՝ քաղաքացիների սպասարկման պայմաններին, ընդունարանի աշխատանքին, թվայնացված փաստաթղթերին, դրանցպահոցային պայմաններին, փաստաթղթային համալիրների պահմանևդիմողքաղաքացիների խնդիրներին։

ՔԿԱԳ սպասարկման բաժնում՝ քաղաքացիների ընդունման պայմաններին և ընթացակարգերին։

Պրոբացիայի ծառայությունում՝ շահառուների թվին, ընդհանուր աշխատանքային գործունեությանն ու ոլորտային ընթացակարգերին:

Մարզային այցնավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն էանցկացրել մարզպետի ևառանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: