երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի վրա. Բագրատ Սրբազան

Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի վրա. Բագրատ Սրբազան

Երկրում տիրում են երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է Արցախ պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։ Նրանք նահատակ տղաների նկարների առջև գլուխ են խոնարհում, հաջորդ պահին մոռանում՝ ինչու են այս պուրակը Արցախ կոչել։ Այս մասին այսօր Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա շարունակեց. ՛՛Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել, ու սա այն դեպքում, երբ մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում։

Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի վրա՛՛։
 
Բագրատ Սրբազանը հավելեց, որ ինքը հոգնել է ատելությունից ու թշնամանքից, ուստի առաջիկա Կառավարությունը լինելու է հաշտության կառավարություն։
 
՛՛Հաշտությունը բանալի բառը պետք է լինի։ Հաշտություն պետք է լինի բոլորիս միջև։ Մեր սրտերն ու մտքերն անհանգիստ են։ Ես հոգնել եմ ատելությունից ու թշնամանքից՛՛,-ասաց նա։

  • Կիսվել: