ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպառնալից ակնարկներ անելով սխալ եք վարվում. Նիկոլ Փաշինյան

Սպառնալից ակնարկներ անելով սխալ եք վարվում. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը  ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որը միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում քարոզարշավի ժամանակ։

Շարունակելով միտքն, նա հայտարարեց. «Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ, որ մասնավորապես՝ Լուկաշենկոն չկարողանա ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ»։

«Լուկաշենկոն ասում էր, թե ՀՀ-ն ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից։

Նա նաև հայտարարեց, որ «այդպիսի հայտարարություններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը»։

«Ընտրություններից հետո կվերադառնամ, ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը։ ՀՀ-ն չի մնալու «մի դաշնակցի», «մի գազային խողովակի» հույսին»,-հայտարարեց փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանը կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն, իսկ ՀՀ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։

«Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք։ Սպառնալից ակնարկներ անելով սխալ եք վարվում։ ՀՀ-ն այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Սա այլևս թալանված երկիր չէ»,-նշեց նա։

  • Կիսվել: