չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Սիրուշոյի խանութներ էլ են մտել. ընտրություններից հետո հարկայինը զինված մտել է գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի․ Քոչարյան

Սիրուշոյի խանութներ էլ են մտել. ընտրություններից հետո հարկայինը զինված մտել է գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի․ Քոչարյան

Այն, ինչ մենք ունենք, ունենք օրինական ճանապարհով։ Ես սա ասել եմ և՛ ամբիոնից, և՛ հիմա եմ ասում, հիմա դատական պրոցես է ընթանում, այդ ամենը, բնականաբար, ցույց ենք տալու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք այս պայքարի մեջ լինելով՝ գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկություն։

Շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, կարող է լինել բոլորի հետ։

Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված մտել է ամեն տեղ։

Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ»,-նշեց Քոչարյանը։

Ընդգծեց՝ խախտում չէին կարող հայտնաբերել, որովհետև այն չկար. «Աչք վախեցնելու գործողություն է եղել»։

  • Կիսվել: