Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. Պուտին
Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին, և շատ փախստականների տուն վերադարձը այդ հարցում շատ դրական հեռանկարներ է բացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «РИА Новости»-ն։
«Կրկնում եմ, դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց, ըստ իս, այն հնարավոր է: Գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել: Այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- հայտարարել է Պուտինը Al Arabiya, Sky News Arabia և RT Arabic հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Սիրիայում քաղաքան կայունության հաստատման հեռանկարների մասին:
Նրա խոսքով՝ սիրիացիները վերադառնում են իրենց հայրենի բնակավայրեր ինչպես այլ երկրներից, այնպես էլ Սիրիայի այլ շրջաններից. «Սա նշան է, որ մարդիկ վստահում են ստեղծված իրավիճակինյա և այն պետություններին, որոնք հիմա ներկա են Սիրիայում»։