Սիրելի՛ սյունեցի հայրենակիցներ, պետք է հավատանք մեր ուժին` հանուն մեր հայրենիքի․ Արման Թաթոյան
Սյունիքը մեր ինքնության հենասյուներից է, մեր հայրենիքի կենդանի զարկերակը։ Այն դարեր շարունակ եղել է հաղթանակների, սխրանքների ու արժանապատվության դարբնոց։ Սյունիքը ոչ միայն սահման է, այլև մեր պետականության ու ոգու պահապան։
Այստեղ պետք է լինեն յուրաքանչյուրի արժանապատիվ կյանքի և անվտանգության ամուր պայմաններ։ Այդ մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Արման Թաթոյանը․
«Սիրելի՛ սյունեցի հայրենակիցներ,
Պետք է հավատանք մեր ուժին` հանուն մեր հայրենիքի։ Դա է մեր նախաձեռնության նպատակը՝ միասին կառուցել արդար ու անվտանգ Հայաստան։
Ազատորեն այցելե՛ք մեր գրասենյակ՝ Կապան, Գարեգին Նժդեհի փ. 17/18 կամ զանգահարե՛ք՝ 094 502 086»։


