չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիփան Փաշինյանը եկել էր Իջեւան. «Հրապարակ»

Սիփան Փաշինյանը եկել էր Իջեւան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել եւ բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

Նա, մեր տեղեկություններով, մոտ տասն օր առաջ կարճ ժամանակով եկել էր Հայաստան, մեկնել Իջեւան, մնացել հայրական տանը, ապա կրկին մեկնել Համբուրգ: Իջեւանից մեր աղբյուրն ասում է, որ նա Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Նրա հետ Համբուրգ է մեկնել նաեւ համադասարանցիներից մի քանիսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: