ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդիայի ԱԳ նախարարը ողջունել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Շվեդիայի ԱԳ նախարարը ողջունել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է նախօրեին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ողջունում ենք ԵԽ նախագահ Շառլ Միշելի ամուր ներգրավվածությունը և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների չորրորդ հանդիպումը։ ԵՄ համար կարեւոր է լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եռակողմ հանդիպումը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

  • Կիսվել: