երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, նաև բազմաթիվ շփումներ են եղել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. Ալեն Սիմոնյան

Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, նաև բազմաթիվ շփումներ են եղել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. Ալեն Սիմոնյան

Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:

Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ՛՛,-նշել է նա:

Իր հերթին Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը  պնդել է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի շրջափակման 203 օրերի ընթացքում առնվազն երեք անգամ խոսել է Արցախի իր գործընկերոջ հետ:

շշԱրցախցի պատգամավորը ստում է, վերջին զանգը եղել է ամառվա ընթացքում, միմյանց հետ շփումները եղել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով՛՛,-նշել է նա՝ արձագանքելով Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին:

Նշենք, որ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների միջեւ կապ չկա, դա ավելի ակնհայտ է դրսեւորվել շրջափակման ընթացքում: Նա ասել էր, որ շրջափակման ամբողջ ընթացքում Ալեն Սիմոնյանը ոչ մի անգամ չի զանգահարել իր արցախցի գործընկերոջը:

 

  • Կիսվել: