կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Շրջափակման մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հակասում է այդ երկրի՝ անաչառության մասին հայտարարություններին». Ադրբեջանի ԱԳՆ

«Շրջափակման մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հակասում է այդ երկրի՝ անաչառության մասին հայտարարություններին». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Ֆրանսիան չի ցանկանում տեսնել Ադրբեջանի ղարաբաղյան շրջանի հայ բնակիչների՝ երկու ուղղություններով ազատ տեղաշարժը։

Շրջափակման մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հակասում է այդ երկրի՝ անաչառության մասին հայտարարություններին՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել էր. ՛՛Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ իր հարեւանի հետ արդար խաղաղության հասնելու համար։ Ոչ մի երկիր այս հարցում նման աջակցություն չի ցուցաբերում երկու երկրի, որքան մենք։ Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ հասնելու արդար խաղաղության, ինչի վկայությունն են նախագահի ջանքերը։ Մենք նաև աջակցում ենք Հայաստանին, երբ խոսքը վերաբերում է տեղում լարվածության թուլացմանը՛՛:

  • Կիսվել: