ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: