Շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին՝ կառույցի կազմավորման օրվա առիթով. Փաշինյան
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա. մարդիկ մեկ անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն գնան այդ քայլին, թե ոչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Մեր նպատակը հենց դա է՝ կանխարգելումը։
Շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին՝ կառույցի կազմավորման օրվա առիթով՛՛,-նշել է նա։


