ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներին վառելափայտ կտրամադրվի. նախարար

Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներին վառելափայտ կտրամադրվի. նախարար

Գյումրի կատարած այցիս ընթացքում արձանագրված ամենահրատապ և սուր խնդիրը ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների ջեռուցման հարցն է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 
 
«Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի ոչ հիմնական շինություններում ապրող նպաստառու ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Գործընթացը առաջիկա օրերին կսկսի Շիրակի մարզպետարանը։
 
Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։
 
Հ․Գ․ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հասարակական կազմակերպություններին, որոնք օգնում են մեզ խնդիրները վերհանելու և դրանց հասցեական լուծումներ տալու հարցում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ աջակցում են դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին։
 
Ձեր ջանքերը տեսանելի են և գնահատելի»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: