երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կնքեն խաղաղության պայմանագիր․ Պեսկով

Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կնքեն խաղաղության պայմանագիր․ Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտելու իրենց պատրաստակամության մասին, ՌԴ-ն պատրաստ է օգնել նրանց, դա կապահովի խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում: Այս մասին ՛՛Իզվեստիա՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՛՛երկու կողմերը վերջին շրջանում բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու, վերջնականացնելու իրենց պատրաստակամության մասին՛՛:

՛՛Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա։ Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, անշուշտ, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների առումով, օր առաջ կնքեն այդ պայմանագիրը։ Եվ դա կապահովի խաղաղության, կայունության, կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարեւոր է մեզ համար՛՛,-ընդգծել Է Պեսկովը։

Նրա խոսքով՝ երեքշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը ՛՛հնարավորություն է տվել աջակցել երկու պետությունների ղեկավարների շփմանը, որոնք դեռ պետք է ավարտեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ՛՛

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: