հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ համաձայնագրի պայմանները․ Էրդողան

Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ համաձայնագրի պայմանները․ Էրդողան

Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ հռչակագրի պայմանները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուն պես, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»,-ասել է նա:

Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, թե իբր «Ղարաբաղը ադրբեջանական հող է», և թե իբր Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:

«Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: