Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք թուրք գործընկերների հետ. առաջիկայում շատ շոշափելի ձեռքբերումներ կլինեն. Միրզոյան
Մեր 2026 թվականի պլանները և կատարված աշխատանքը չեն սահմանափակվում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, դրանք ավելին են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի մեր գործընկերների հետ՝ սկսած ամենաբարձր մակարդակից՝ վարչապետ Փաշինյան– նախագահ Էրդողան և մեր մշտական ներկայացուցիչները, և արտաքին գործերի նախարարները, և արտաքին գործերի նախարարությունների թիմերը, և նաև մյուս գերատեսչությունները։ Ես դա շատ դրական եմ գնահատում և ինքս պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք այս ուղղությամբ շատ շոշափելի արձանագրումներ, ձեռքբերումներ և պայմանավորվածություններ ձեռք կբերենք»,– հայտարարեց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ Թուրքիայի հետ քննարկվում է Գյումրի-Կարս երկաթուղու հարցը, հնարավոր է՝ մեգատարածաշրջանային նախագիծ:
Մանրամասները՝ տեսանյութում.


