հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել արցախցիներին. Գառնիկ Դանիելյան

Շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել արցախցիներին. Գառնիկ Դանիելյան

«Հայաստանում շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել արցախցիներին պատճառաբանելով, որ  ինչ-որ մի պահի Արցախում ունեցել են վարկային պարտավորություններ»,- Ազգային ժողովում խնդիրը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտուն Գալստյանին։

Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի ԿԲ-ն, ի՞նչ հնարավորություններ կան, որպեսզի արցախիցները կարողանան վարկ վերցնել։

ԿԲ նախագահի խոսքով, կարևոր հարց է, բայց աև պետք է հասկանալ, որ ամեն մի պատմություն առանձին մարդու ճակատագրի պատմություն է։

«Մեծ հաշվով 2020  թվականի պատերազմից հետո բանկային համակարգը փորձում է անընդհատ օգնել թե պատերազմի մասնակիցներին, թե զոհվածաների ընտանիքներին, թե վիրավորներին, թե Արցախից տեղահանված մեր հայրենակիցերին։ Փորձում ենք սիստեմատիկ ձևով հարցեր լուծել, բայց դա բնավ չի ենթադրում, որ չեն կարող լինել առանձին դեպքեր, որոնց վերաբերյալ անհատական մոտեցումներ են պետք ցուցաբերել։

Եթե կա ու հարցը համակարագային չէ, համոզված եմ, որ համակարգային չէ, այլապես ես տեղյակ կլինեի։ Բանկային համակարգը միլիարդավոր դրամների զիջումներ է արել, դուրսգրումներ, բայց եթե կան անհատական դեպքեր, պետք է առանձին նայել ու լուծում տալ»,- ասաց Մ. Գալստյանը։

  • Կիսվել: