երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շարժման բոլոր կուսակցությունները մի հարցում միասնական են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Մանուկյան

Շարժման բոլոր կուսակցությունները մի հարցում միասնական են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Մանուկյան

Երբ շարժմանն անդամակցող կուսակցություններից որոշները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է: Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն, այսինքն՝ հիմա շարժման մեջ կա 16 կուսակցություն: Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների դա արդեն խնդրահարույց է, բայց նույնիսկ այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների նրանց ևս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանվի, քանի որ բոլորս ունենք մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՛՛:

Մանուկյանի խոսքով՝ եթե շարժման գործողությունները շարունակական լինեն, նա կներկայացնի վեց թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարության կազմում:

՛՛Ես կողմնակից չեմ կառավարության կազմ ներկայացնելուն հիմա, հատկապես, երբ ձևավորված վերջնական կազմ չկա, բայց ցույց տալ թիվ՝ 6 հոգի, որոնք կառավարության մեջ աշխատելու են դրա մասին կխոսենք ինչ-որ ժամանակ անց, երբ այս գործընթացները շարունակվեն՛՛,-հավելեց Վազգեն Մանուկյանը:

  • Կիսվել: